Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Առաջին կիսամյակի անգիոգրաֆիկ ծառայության տվյալները

Առաջին կիսամյակի անգիոգրաֆիկ ծառայության տվյալները

2017 թվականի առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի Անգիոգրաֆիայի բաժանմունք է դիմել 249 հիվանդ. 190 հիվանդ ենթարկվել է կորոնար անոթների անգիոգրաֆիայի, 79 հիվանդի տեղադրվել է 98 ստենտ:

 

Արցախում սրտի անհետաձգելի վիրահատության Stent for life ծրագրով, 1 ոչ դեղածածկ ստենտ է տեղադրվում պետպատվերի շրջանակում: 2017 թվականի 6 ամսվա կտրվածքով այդ ծրագրով 55 հիվանդի կատարվել է կորոնար անոթների անգիոպլաստիկա:
  

Ինչպես համաշխարհային վիճակագրությունն է փաստում ստենտավորման դեպքում, հատկապես սուր ինֆարկտների ժամանակ, էականորեն իջնում է մահացության ցուցանիշը: Ծառայության ստեղծումից ի վեր հանրապետությունում 368 սրտամկանի սուր ինֆարկտ է գրանցվել, որոնցից 193-ն անմիջապես ստենտավորվել է անգիոգրաֆիկ սարքի միջոցով:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ